Վրաստանի խորհրդարանը չորեքշաբթի՝ նոյեմբերի 20-ին, արտահերթ նիստի ժամանակ հաստատել է կառավարության նոր ծրագիրը և վստահության քվե է տվել վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի կառավարությանը՝ հաղորդում է Газеты.Ru-ն:
Կառավարությանն աջակցություն է հայտնել 93 պատգամավոր, դեմ քվեարկել է 19-ը: Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», չի մասնակցել քվեարկությանը:
Բացի այդ, նախքան քվեարկությունը, ներկայացվել է Գարիբաշվիլիի կառավարության «Հանուն ուժեղ, ժողովրդավարական, միասնական Վրաստանի» անունը կրող ծրագիրը:
Գարիբաշվիլին վարչապետի պաշտոնում երկուշաբթի էր հաստատվել: