Գազի գնի մի մասի փոխհատուցումը կերկարաձգվի մինչև հուլիսի 6-ը: Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներից 2012 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածի համար մինչև 300 խոր. մետր, 2013 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի հուլիսի 6-ի համար մինչև 75 խոր. մետր բնական գազը կմատակարարվի 1խմ-ն 100 դրամով: Տարբերությունը «ՀայՌուս¬գազարդ»-ին կփոխհատուցի կառավարությունը:
Ծրագիրը սկսվել է 2011թ.-ի ապրիլի 1-ից և նախատեսված էր մինչև 2012թ.-ի մարտի 31-ի համար, այնուհետև այն շարունակվեց ևս մեկ տարով, իսկ այժմ կառավարությունը ցանկանում է ժամկետը երկարացնել ևս 3 ամսով:
Առաջարկությունը կներակայացվի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը:
ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին 2012թ. 1-ին եռամսյակում այս ծրագրով փոխհատուցվել է 76,6 մլն դրամ, 2-րդ եռամսյակում` 171,1 մլն դրամ, 3-րդ եռամսյակում` 126,0 մլն դրամ, իսկ 4-րդ եռամսյակում`142,2 մլն դրամ, 2013թ. 1-ին եռամսյակում` 70,6 մլն դրամ:











































