Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսանյութ, որում ընդգրկված են 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի անցումային` Շվեդիա-Պորտուգալիա պատասխան մրցավեճում հյուրերի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ լավագույն դրվագները:
Հիշեցնենք, որ պորտուգալացիները հաղթանակ տոնեցին 3:2 հաշվով, իսկ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվողը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Այդպիսով, «եվրոպական բրազիլացիներ»-ը 2 հանդիպումների արդյունքում առավելության հասան 4:2 հաշվով և ձեռք բերեցին «Մունդիալ-2014»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր:








































