ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 20-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
ՊՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարն երկկողմ հանդիպումներ կունենա ԱՊՀ մասնակից պետությունների իր գործընկերների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հիմնահարցեր, ինչպես նաև կամփոփվեն պաշտպանական գերատեսչությունների գործունեության ընթացիկ տարվա արդյունքներն ու կստորագրվեն 2014թ. երկկողմ համագործակցության պլանները:









































