Բրիտանական կենսաթոշակային համակարգի ոլորտում նկատվում է նոր միտում՝ ներդրումներ անձնական կենսաթոշակային հիմնադրամներում: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Այսպես կոչված՝ անհատական կենսաթոշակային պլանը՝ անհատական ֆինանսավորմամբ (SIPP), հրապարակում է ամենաէկզոտիկ ակտիվների մշտապես աճող ցանկը, որոնք բրիտանացիները ձեռք են բերում իրենց ապագա կենսաթոշակի հաշվին:
Թագավորության հպատակները գնում են կղզիներ, զբոսանավային ակումբներ, երաժշտական ստուդիաներ, ոմանք նախկին ոստիկանական բաժանմունքը վերածում են գրասենյակային տարածքների: Այս ակտիվների եկամուտը տեղափոխվում է գնորդների անհատական կենսաթոշակային հիմնադրամ:
Այդպիսով՝ նրանք կարող են ինքնուրույն վերահսկել իրենց ապագա կենսաթոշակը՝ նշում է պարբերականը:








































