Thursday, 02 07 2026
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից

Համերգի կազմակերպիչը Քրիստինե Պեպելյանի առջև մեղավորություն չի զգում (տեսանյութ)

Կկայանա՞ արդյոք դեկտեմբերի 1-ին «Սիրո մեղեդի» համերգը հայտնի սկանդալից հետո, դեռ պարզ չէ, թեև «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանն այսօր ասել է, որ այն կայանալու է, բայց հավանաբար ոչ նույն կազմով: Նա այդպես էլ չնշեց, թե թե ովքեր են երգելու այդ համերգին, միայն ասաց, որ տոմսերը հետ տալու խնդիր չկա, քանի որ տոմսերը գնվում են այն կազմակերևպությունների կողմից, որոնք խորհրդի հետ համագործակցում են, նաև ՀՀԿ-ի կողմից:

Նա նախ խոսեց իրենց Համազգային վստահություն խորհրդի գործունեությունից: Խորհրդի նպատակն աստղերի ինստիտուտի ձևավորումն է, նրա խոսքով՝ ժողովուրդն է որոշում արժանիներին: Ի սկզբանե այն զբաղվել է տնտեսության ոլորտների ուսումնասիրությամբ:

Անդրադառնալով Քրիստինե Պեպելյանի՝ համերգին մասնակցելուն հրաժարվելուց, նա ասաց. «Ի սկզբանե ես ապշած եմ համացանցում տեսնելով Քրիստինե Պեպելյանի հայտարարությունները, լուրերը: Սա լուրջ բան չի պարունակել, բազմիցս համագործակցել ենք նրա հետ, ցավալին այն է, որ երբեք ոչ մի դեպքում ոչ մի երգչի հետ որևէ գումար չի շահարկվել նախկինում: Համազգային խորհուրդը միջանկյալ փոքրիկ բարեգործություն է կազմակերպում: Բարեգործության սկզբունքը դրա մասին չբարձրաձայնելն է, որ մենք ի լուր աշխարհի հայտարարենք, իմաստ չեմ տեսնում որևէ երգչի ասելու»,- ասաց նա՝ հավելելով, որ նախկին որևէ գումարային խոսակցություն չի եղել: Նա նաև նշեց, որ որևէ կերպ չի ցանկացել անվանարկել որևէ երգչի. սա համազգային վստահության ակցիա է, որին մասնակցում է մի քանի կազմակերպություն:

«Հեռախոսազրույցում, երբ ես իրեն բացատրեցի, ասացի՝ ոչինչ, եթե այս անգամ հարմար չէ, ուրիշ անգամ մենք գուցե կհամագործակցենք: Մնացածն ամբողջը սարքովի է, ոչ մի ուրիշ իմաստ չեմ տեսնում: Ոչ մի պայմանավորվածություն գրավոր, ոչ մի իրավաբանական փաստաթուղթ չի կնքվել: Սա մեր առօրյան է, մենք աշխատում ենք այս կերպ: Այստեղ ոչ մի սկանդալ չեմ տեսնում»,- ասաց նա՝ հավելելով. «Մեր սկզբունքը հետևյալն է. Համազգային բարեգործություն խորհուրդը կազմակերպում է բարեգործական համերգ՝ իր անունից, ո՛չ երգիչների անունից: Սա մեր բարեգործությունն է»:

Նա ասաց, որ իրենց համար սա նորմալ երևույթ է: Մինչև իրավաբանական ուժ ստանալը, նման խնդիրների հանդիպելը, հիմնականում կնքում ենք պայմանագրեր: «Չեմ կարծում, որ շատ մեծ պրոբլեմ է, որ ինքը չի երգելու»,- ասաց նա՝ նշելով, որ սա պրոֆեսիոնալ մակարդակի համար լրիվ նորմալ է:

Լրագրողները հետարքրքվեցին՝ այս խորհուրդը, որը «Տարվա լավագույն ապրանքանիշ» մրցանակաբաշխություն է կազմակերպում, ի՞նչ սկզբունքներ է հաշվի առնում լավագույններին ճանաչելիս: Աստղիկ Խաչատրյանը նշեց, որ սոցհարցումներ են անում, թե որ ընկերությունն է արժանացել համազգային վստահության: «Մեր կազմակերպությունը հասարակական խորհուրդ է, որը հիմնվում է ժողովրդի քվեարկության վրա: Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում ընդունված է մրցակցային դաշտ ստեղծել»,- ասաց նա:

Անդրադառնալով դեկտեմբերի 1-ի համերգին՝ նա նշեց. «Համերգը կկայանա, բոլորիդ կհրավիրենք: Մշտապես շատ գեղեցիկ համերգներ ենք կազմակերպում, ամեն ինչի վրա ուշադրություն ենք դարձնում: Բարի կամքի դրսևորում ցուցաբերող աստղերն արդեն կերգեն անվճար»,-ասաց «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:

Մեր այն հարցին, խորհրդի նախագահն արդյոք որևէ կերպ իրեն մեղավոր չի՞ համարում, նա պատասխանեց, որ ինքը մեղավորության տարր չի տեսնում. « Ոչ մեկը չի տուժել, հաջորդ անգամ ևս, երբ միջոցառումներ կունենանք, կհրավիրենք իրեն, եթե կհամաձայնի՝ սիրով»:

Այսուհետ ավելի նուրբ և զգույշ չե՞ն աշխատի երգիչների հետ: Այս հարցին ի պատասխան՝ Ա.Խաչատրյանն ասաց, որ իրենք կետ առ կետ շատ զգույշ աշխատում են, «Համազգային վստահությունը» ցանկանում է հանդուրժել և սիրել իրար. այսօրվա ներկան վաղվա ապագան է կառուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում