Սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը լրագրողների հետ հանդիպմանը նշեց.
«Հենրիխ Մխիթարյանի հետ, իհարկե, կապ ունեմ: Ես շատ եմ սիրում ֆուտբոլ, «Բորուսիա Դորտմունդ»-ն իմ սիրելի ակումբն է: Մինչև այդ էլ եղել է, բայց Հենրիխի տեղափոխությունից հետո առավել շատ: Հետևում եմ խաղին: Գրեթե բոլոր խաղերին հետևում եմ: Կապը հեռախոսային է, քանի որ մենք իրարից 700-800 կմ հեռու ենք:
Որոշել եմ մենամարտել մինչև 35 տարեկանը: 11-12 տարեկանից լորջորեն սկսել եմ զբաղվել սպորտով: Գալիս է ժամանակ, երբ պետք է ասես հաջողություն: Ամենակարևորը ճիշտ ժամանակին հեռանալն է:
Ես մարզիկ եմ: Քաղաքականությունն ինձ համար չէ: Չեմ կարծում, որ բռնցքամարտից հետո կզբաղվեմ քաղաքականությամբ: Ես սիրում եմ սպորտային կյանքը: Կցանկանայի, որ Հայաստանը լինի աշխարհի լավագույն պետությունը: Նույնիսկ Գերմանիային անցնի: Մենք ամենալավ ազգն ենք աշխարհում»:








































