«Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի անցումային` Շվեդիայի ընտրանու դեմ խաղից հետո Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ իրեն հանդիպման հերոս չի համարում: Հիշեցնենք` Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստը հեթ-տրիկ ձևակերպեց և հաղթանակ պարգևեց իր ազգային թիմին:
«Ստիպված եմ միշտ ինչ-որ բան ապացուցել: Այսօրվա խաղն իմ վերջին տարիների աշխատանքի արդյունքն է: Բայց ես որևէ մեկի որևէ բան ապացուցելու նպատակ չունեմ: Պարզապես իմ աշխատանքն եմ կատարում թե´ ակումբում, թե´ ազգային հավաքականում:
Իհարկե, բոլոր հարցերի պատասխանները խաղադաշտում եմ տալիս: Մեզ համար հեշտ չէր: Շվեդների դեմ խաղն անչափ բարդ ընթացք ուներ: Բայց հենց դժվարությունների միջով անցնելուց հետո են թիմերը հաղթանակներ տանում»,- ասել է Ռոնալդուն:










































