Երկու դինոզավրերի քարացած կմախքները, որոնք հայտնաբերվել են ԱՄՆ Մոնտանա նահանգի տարածքում, Նյու Յորքի «Բոնեմս» աճուրդի տանը չեն գտել իրենց գնորդին: Աճուրդի կազմակերպիչները հույս ունեին, որ դրանք աճուրդում կվաճառվեն 7-9 մլն դոլարով:
«Բոնեմս»-ի ներկայացուցչի խոսքերով՝ դինոզավրերը կարծրացել են մահացու պայքարում: Դրա հետ կապված՝ պեղված մնացորդները աճուրդում որպես մեկ լոտ են ներկայացվել՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Մասնագետների կարծիքով՝ դինոզավրերից մեկը նման է տրիցերատոփսի, որոնք ապրել են 65 մլն տարի առաջ:
Քանի որ 7-9 մլն դոլարը թանգարանների համար մեծ գումար է, աճուրդի կազմակերպիչները հույս ունեին, որ լոտը կգնի հարուստ հովանավորը, ով էլ այն հետո կնվիրի թանգարանին: