Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն ամփոփել է իր թիմի` Ուկրաինայի ընտրանու դեմ խաղի արդյունքները: Հիշեցնենք` ֆրանսիացիները «Մունդիալ-2014»-ի ուղեգիր նվաճեցին` երկու խաղերի արդյունքում 3:2 հաշվով առավելության հասնելով ուկրաինացիների նկատմամբ:
«Սա ֆուտբոլի կախարդանք էր: Չորս օր առաջ մենք վատ խաղացինք, շատ վատ: Բայց սաներս ճիշտ ընկալեցին պարտությունը, և այսօր մենք հիանալի խաղ ցուցադրեցինք:
«Մունդիալ-2014»-ին մեր մասնակցությունը շատ կարևոր նշանակություն ունի ֆրանսիական ֆուտբոլի համար: Մենք մեծ ոգևորութամբ խաղացինք լավ թիմի դեմ: Կարելի է շատ բանի հասնել` համապատասխան ներուժ ունենալու դեպքում»,-ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Դեշամի խոսքերը:






































