Վենեսուելայի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կողմ է քվեարկել երկրի նախագահին արտակարգ օրենսդրական լիազորություններ տրամադրելուն: Այս մասին հայտնում է Perú21-ը:
Փաստաթուղթը նախագահ Նիկոլաս Մադուրոյին թույլ է տալիս մեկ տարվա ընթացքում դեկրետիվ հրապարակել նոր օրենքներ: Ավելի վաղ պետության ղեկավարը հայտարարել էր, որ գործարարների շահույթների չափերը սահմանափակող օրինագիծ ունի:
Հիշեցնենք, որ նախագահի արտակարգ լիազորությունների մասին օրենքն Ազգային ժողովի կողմից նոյեմբերի 15-ին ընդունվել էր առաջին ընթերցմամբ:









































