Բրիտանացի հայտնի մոդել Կառա Դելվինը լուսանկարվել է նոր ֆոտոշարքում:
21-ամյա գեղեցկուհին դարձել է i-D Magazine ամսագրի նոր համարի հերոսուհին: Յուրօրինակ ֆոտոթեստի հեղինակը լուսանկարիչ Ռիչարդ Բուշն է: Նոր ֆոտոշարքում Կառան վերածվել է հեքիաթային կերպարի:
Բացի ֆոտոթեստից, ամսագրում հայտնվել է մոդելի հարցազրույցը, որտեղ նա պատմում է իր բարդույթների մասին: «Ես կցանկանայի, այսպես ասած, ավելի ախորժելի տեսք ունենալ»,- ասել է գեղեցկուհին:
Այս մասին գրում է Viva.ua կայքը:










































