Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան հարձակվելու է Հայաստանի վրա․ Նախիջևանից դեպի Երևան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

-Պարոն Բադասյան, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Անվտանգության խորհրդի կազմավորման ու գործունեության մասին օրենքի նախագիծը: Այս նախագծով Անվտանգության խորհրդի կազմից դուրս է մնալու Ազգային ժողովի նախագահը, այն ղեկավարելու է վարչապետը: Չկա՞ն մտահոգություններ կառուցվածքային փոփոխությունների հետ կապված։

-Կարծում եմ՝ որևէ արտառոց բան չի փոխվի։ Հայաստանում անվտանգության պատասխանատուն դե ֆակտո միշտ եղել է առաջին դեմքը։ Այս մարմինը միշտ ամուր մարմին է եղել և չի գործել երբեք։ Նախկինում գիտեք, թե ով էր զբաղեցնում ԱԽ քարտուղարի պաշտոնը, ինչ եղանակով էր եկել այդ պաշտոնին։ Խոսքը ՕԵԿ ղեկավարի մասին է։ Քաղաքական առևտրի արդյունքում այդ պաշտոնին նստել են մարդիկ, ովքեր որևէ դերակատարություն չեն ունեցել, և անվտանգության տեսանկյունից էլ որևէ առաջընթաց չկար։ Սա չէ մեր անվտանգության երաշխիքը, և սրանից անվտանգությունն այս կամ այն կողմ չի փոխվում։ Եվ այսուհետ էլ որևէ կարևոր դերակատարություն չի ունենալու ԱԽ-ն։ Պարզապես հաստիքներ են, որ դրված են, մարդիկ նստելու են այդ հաստիքների վրա և աշխատավարձ ստանան։ Դա ներքաղաքական առևտրի առարկա է։

-Կարծում եք՝ վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը և բրգաձև համակարգ կլինի՞։

-Այո, և կլինի իշխանություն, որը կար Սովետական միության ժամանակներում, մինչև իր կյանքի վերջին օրերը ղեկավար, ինչպես Ստալինը, Բրեժնևը և ուրիշներ։

-Հիմա Նիկոլ Փաշինյանն առաջարկում է պայքարել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու համար։ Ւ՞նչ եք կարծում՝ որքանո՞վ դա կհաջողվի։

-Իզուր փորձեր են, թերահավատորեն եմ վերաբերվում։ Եթե լինի մեծ շարժիչ ուժ, ես ուրախ կլինեմ։ Բայց դա չկա, ընդհակառակը, ներիշխանական շրջանակներում բոլորը խոսում են իշխանության պահպանման և հարատևության համար։ Այլ հարց է՝ կկարողանա՞ իշխանությունը այդ հարատևությունը պահպանել, թե՞ոչ, բայց հիմա փորձում են այնպես անել, որ մինչև կյանքի վերջը հարատև պահպանել, որ ամեն մեկը մինչև իր կյանքի վերջը նույն պաշտոնին մնա։ Օրինակ՝ դատավորներին ընտրում են մինչև 65 տարեկանը, այսինքն՝ ցմահ։ Փաստորեն այս Սահմանադրությունը թույլ է տալիս բոլոր իշխանավորներին ցմահ պաշտոնավարելու։ Ներկայումս Հայաստանում գործող որևէ քաղաքական միավորի օրակարգում այդ հարցը կա, բայց լուծման բաղադրատոմսը չկա։

-Կարծո՞ւմ եք՝ իշխանությանը հաջողվելո՞ւ ցմահ մնալ իշխանության, թե՞ կարող են լինել անկանխատեսելի զարգացումներ։

-Իշխանությանը դա հաջողվել է երկու տարի առաջ, երբ ընդունվել է Սահմանադրությունը։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ օրակարգի շուրջ է հնարավոր համախմբել հանրությանը։

-Իհարկե, ունեմ առաջարկություններ, բայց զերծ եմ մնում դա հրապարակելուց։ Դա ստանդարտներից դուրս մոտեցում է, և պարզ է, որ իմ տակտիկայի մասին չեմ ուզում, որ իշխանություններն իմանան։

Հայ ազգը 100 տարի առաջ անտեր էր, հիմա տեր ունի, այսօր նրա տերը ժողովուրդն է։ Որպես պատերազմի պաշտպանությունը նախաձեռնողներից մեկը, որ ոչ զինվորական տաղանդ ունեի, ոչ ղեկավար պաշտոն եմ ունեցել, եղել եմ 22 տարեկան, բայց ինձ հաջողվել է մարտ վարել, ես դարձել եմ հրամանատար։ Եվ ինձ նման շատ շատերը։ Իհարկե, եղել են խարդախություն անողներ, խորամանկներ, ովքեր նկարել են իրենց, նկարահանվել են, ովքեր ամեն պլան ունեին, բացի թշնամու դեմ կռվելուց։ Եվ դրանք եղել են երևույթներ, ովքեր դեր չեն խաղացել, որ մեր նպատակը չիրագործվի։ Կարծում եմ՝ հիմա ժողովրդի միջից ծնվելու են մարդիկ, ովքեր հաստատ թույլ չեն տալու, որ Հայաստանը կործանվի, որովհետև այսօր Հայաստանը բռնել է կործանման ուղին, մի կողմից արտագաղթը, տնտեսության օրեցօր թուլանալը, արտաքին մարտահրավերները Ադրբեջանից, ինչու չէ նաև Թուրքիայից, և հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան հարձակվելու է Հայաստանի վրա։ Թուրքիայի ահուսարսափը հենց Հայաստանն է՝ իր մարտահրավերներով։ Թուրքիան հարձակվելու է մեկ այլ պետության՝ Ադրբեջանով։ Եվ այդ հարձակումը տեղի է ունենալու Նախիջևանից, Արարատյան դաշտավայրով դեպի Երևան։ Եվ հասարակական այսպիսի անհամերաշխությամբ այս իշխանությունները չեն կարողանալու կազմակերպել թշնամու դիմակայումը։ Եվ ժողովուրդը, անշուշտ, անելու է դա։ Ցավով եմ սա ասում, բայց սա շուտով տեղի է ունենալու, պարզապես կորուստները շատ են լինելու։ Դրա ամենաիդեալական բանն այն է, որ նորմալ ճանապարհով տեղի ունենա իշխանափոխություն, նոր ուժեր գան, նոր ձևով ղեկավարեն, որովհետև նույն անձինք չեն կարող տասը տարուց ավելի համակարգ ղեկավարել լավ ձևով։ Նոր և թարմ ուժեր են հարկավոր, որ կարողանան երկիրը ճիշտ ղեկավարել, և այդ դեպքում, եթե հարձակում լինի, կորուստներ կունենաք, բայց հաստատ հաղթելու ենք։ Շատ ծանր գնով, բայց վերջնական թե՛ ներսում ենք հաղթելու, թե՛ դրսում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում