Իշխանությունների նպատակն է լրագրողների առաջ փակ դռներ դնել, անդրադառնալով վերջին ամիսներին լրագրողների աշխատանքի և հանրության՝ տեղեկատվություն ստանալու ազատությունը սահմանափակելու դրսևորումներին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Այսուհետև իշխանական ատյանները փակ են աշխատելու լրագրողի համար», – ասաց Ա. Մելիքյանը:
Նրա խոսքով, երբ պետական մարմինները ստույգ փաստեր ձեռք բերելու առաջ փակում են դռները, ապա լրագրողը ստիպված է լինելու տեղեկատվությունը ստանալ ասեկոսեների հիմքի վրա, ինչը ազդելու է նաև լրագրության որակի վրա:











































