Սաութեմփթոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ նոստալգիան կապված է ոչ միայն անցյալի, այլև ապագայի հետ: Այսպես ասած, «անցյալի գիրկն ընկնելով»՝ շատ մարդիկ հաղթահարում են միայնությունը և բարձրացնում ինքնագնահատականը:
Փորձաքննության արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ նոստալգիան սոցիալական մեկուսացում չի ենթադրում: Հակառակը՝ այն նպաստում է ավելի սերտ սոցիալական կապերի ձևավորմանը, բարձրացնում ինքնագնահատականը և մարդուն ավելի լավատես դարձնում:
Մասնագետները ենթադրում են, որ անցյալի գործերի մասին հիշողություններն օգնում են պահպանել պիտանելիության զգացումը` ավելի դրական հայացք հաղորդելով ապագային:
Այս մասին գրում է Korrespondent.net կայքը:









































