«Մի քանի ամիս է քաղաքականապես զգայուն թեմաներով զբաղվող փաստաբանների նկատմամբ անհասկանալիորեն ակտիվացում է նկատվում ինչպես պետական տարբեր մարմինների կողմից կարգապահական պատասխանատվության հայտերի տեսքով, այնպես էլ Փաստաբանների պալատի կողմից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը։
Նրա խոսքով՝ խնդիրները չափազանց ֆունդամենտալ են, որոնք վերաբերում են փաստաբանների համայնքի ինքնակառավարման, անկախության հարցերին, դրա գործունեության թափանցիկության հարցերին։ «Բայց դուք գիտեք, որ փաստաբաններից թաքուն է պահվում ինչպես ֆինանսաբյուջետային բնույթի հարցեր, այնպես էլ առհասարակ հարուցված և կարճված կարգապահական վարույթների կոնկրետ ցանկերը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում









































