Իրանական ռազմական առաջնորդ Ղոլամ Ալի Ռաշիդը (Gholam Ali Rashid) զգուշացնում է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն կարողանա հաղթահարել այն վնասը, որը կբերի Իրանի հետ առճակատումը,- հայտնում է Fars արաբական լրատվամիջոցը:
«Այսօր Սիոնիստական ռեժիմը ավելի լավ, քան երբևէ, հասկանում է տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության ուժը, այդ իսկ պատճառով այն զերծ կմնա բոլոր հնարավոր սադրանքներից,- ասել է Ռաշիդը:
Նա նաեւ ԱՄՆ-ին խորհուրդ է տվել չմիջամտել Իրանի եւ Իսրայելի միջեւ հակամարտությանը:









































