Saturday, 04 05 2024
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել

Թուրքիան հիմա առավել առաջնային գործերով է զբաղված, բայց Հայաստանի հերթն էլ կհասնի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

– Պարոն Մարտիրոսյան, Դուք դեմ էիք հայթուրքական արձանագրություններին։ Հիմա, երբ հայթուրքական արձանագրություններն այլևս առ ոչինչ են հայտարարվել, ինչպե՞ս անցնել առաջ։ Հայթուրքական արձանագրությունները և ԼՂ խնդիրը մեկ փաթեթի մաս են։ Առանց նախապայմանների կոչ անողները ի՞նչ են առաջարկում հիմա։

– Ո՞վ է ասում, որ Արցախի խնդիրն ու հայ-թուրքական առնչությունները մի փաթեթի մաս են: Թուրքիա՞ն: Ուրիշ ո՞վ: Ի՞նչ տրամաբանությամբ: Իսկ ի՞նչ է՝ Հայաստանն իր քունը կորցնելո՞ւ է առանց Թուրքիայի հետ հարաբերությունների, թե՞ մի քանի օլիգարխներ մի քիչ ավելի քիչ գումար են շահելու սահմանի փակ լինելու պատճառով: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե այդ արձանագրությունները կյանքի կոչվեին, և, ասենք, սահմանը բացվեր: Մարդիկ պարիսպներ և սահմաններ են կառուցում սեփական անվտանգությունն ապահովելու համար, հայերը երազում են պաշտպանիչ փակ սահմանը քանդելու մասին: Եթե հայերը Տրոյայի տերերը լինեին, թերևս իրենք խնդրեին հույներին դանայական ձի պատրաստել: Այս օրերին թուրք քաղաքագետուհիներից մեկը հրաշալի և շատ անկեղծ բան է ասել. «Հայաստանը Թուրքիայի համար գոյություն չունի»: Անկեղծը պարզ է՝ թե ինչու, իսկ հրաշալի է, որովհետև հնարավորություն է հայերին հասկանալու, որ հայերը ոչինչ այդ հարաբերություններում չեն որոշում, և որոշողը Թուրքիան է: Արձանագրությունների կնքման օրերին էլ էր Հայաստանը Թուրքիայի համար ոչինչ: Պարզապես հարյուրամյակին ընդառաջ և Օբամայի օրոք թուրքերը հերթական անգամ իմաստուն քայլ արեցին և հայկական կողմի խանդավառությունն օգտագործելով՝ ընդառաջ եկան իբրև, բայց իրենց հարցերը լուծեցին: Կամ՝ ի՞նչ է նշանակում «հաշտեցում»: Ի՞նչ է, հայերն ու թուրքերը գժտվե՞լ են իրար հետ, որ հիմա հաշտվեն: Վիճե՞լ են, նեղացե՞լ իրարից: Ոչ: Թուրքերը մորթել են հայերին, և ամեն բան այդքան պարզ է: Սպանության զոհը չի կարող հաշտվել սպանությունը կատարողի հետ, եթե վերջինս ներողություն չի խնդրում: Երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այդ ժամանակ էլ կարելի կլինի խոսել առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին: Եվ նախապայմաններ պետք է դնի Հայաստանը, ոչ թե պահանջի Թուրքիայից, որ վերջինս դրանք չունենա: Ինչ հեքիաթներ էլ որ պատմեն Հայաստանում հերթական բարոյական փառահեղ հաղթանակի մասին, փաստը մնում է փաստ. հայկական կողմն այս ֆուտբոլում պարտություն կրեց, թուրքական կողմը շարժվեց դեպի աշխարհի առաջնություն: Մնացածը ճաշակի հարց է. թե ով ում կամ ինքն իրեն ինչպես է խաբում:

Ինչպե՞ս առաջ շարժվել: Այդ ի՞նչ է, Հայաստանն առանց Թուրքիայի կյանք չունի՞, որ հիմա չպետք է իմանա, թե ինչ անի: Մինչ Հայաստանին հասնելը՝ Թուրքիան հիմա առավել առաջնային և հրատապ գործերով է զբաղված. ամրապնդվել Սիրիայի հյուսիսում և այդ հատվածը մշտական անեքսիայի ենթարկել, լուծել Աֆրինի խնդիրը, ամրանալ Իրաքում, հզորացնել ռազմական ներկայությունը Կատարում և այլ միջազգային մակարդակներ դուրս գալ: Հայաստանի հերթն էլ կհասնի: Սպասենք՝ կտեսնենք:

– Պարոն Մարտիրոսյան, ըստ Ձեզ՝ ներքին սպառման համա՞ր դրվեց վերջակետ արձանագրություններին, թե՞ այլ պատճառներ կան։ Ավելին՝ տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը չորոշեց արձանագրություններն առ ոչինչ հայտարարել, այլ Թուրքիան։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում։

– Կան փաստեր: Թուրքիան դրանք փաստացի վաղուց էր չեղարկել: Այն պահից սկսած, երբ իրենց խնդիրը լուծեցին, թուրքերը մոռացան արձանագրությունների մասին: Եվ ի տարբերություն հայերի՝ թուրքերը շատ ավելի պրագմատիկ են: Նրանք չեն մտահոգվում, թե միջազգային հարթակներում ով ինչ է մտածում, նրանք իրենց գործն են անում: Արձանագրություններին ներկա այլ երկրների ներկայացուցիչների գերակշիռ մասն այլևս պետական ծառայության մեջ չեն անգամ, իսկ իրենց երկրները խորապես մոռացել են այդ նախաձեռնության մասին: Թուրքերն իրենց հարցերը պրակտիկ դաշտում լուծել են՝ հատկապես այդ արձանագրություններով կանխելով Օբամայի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որի մասին ափսոսանքով օրեր առաջ անկեղծացավ Սամանտա Փաուերը: Ու միայն Երևանում են կարծում, թե, այսպես կոչված, միջազգային հանրությունը գիշեր-ցերեկ մտածում է, որ հայերը բարի և ազնիվ էին և բարոյական հաղթանակ տարան: Արձանագրությունները չեղարկված էին, և Սարգսյանն ուղղակի արձանագրեց այդ փաստը: Եթե օբյեկտիվ լինենք, դա էլ մեծ բան է, քանի որ սպասելիքներ չկային, որ անգամ դա կարվի: Կարևոր չէ, թե Սարգսյանը ինչ մոտիվներով առաջնորդվեց: Կարևոր է և շատ լավ է, որ կասեցրեց: Ինչպիսի մոտիվներով էլ որ առաջնորդվեց՝ այս դեպքում դրանք կարևոր չեն, կարևոր է արդյունքը: Իսկ արդյունքն այն է, որ շատ վատ արդյունքով դուրս եկանք այս ձախողումից՝ խուսափելով էլ ավելի վատ՝ սարսափելի անդառնալի հետևանքներից: Եվ դրա համար պետք է իրոք ուրախ լինել:

– Մյուս տարի Թուրքիայում ընտրություններ են։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝  հնարավոր է առաջադրվի նաև Գյուլը։ Հնարավո՞ր է՝ Թուրքիայում ընտրություններն իսկապես բեկումնային դառնան։

– Ո՛չ: Եվ եթե Գյուլն ինչ-որ ձևաչափով էլ վերադառնա իշխանության, Էրդողանի իշխանությունը չի սասանվելու: Գյուլի վերադարձը կարող է լինել միայն Էրդողանի համաձայնությամբ և պլանով: Այլ սցենարներ ուղղակի բացառված են: Թուրքիան կարդինալ ձևափոխումների փուլով է անցնում և տասը տարի հետո լինելու է անճանաչելի: Ավելի անզիջում, ավելի վճռական և ավելի կենտրոնացված իշխանությամբ: Եվ այդ այլ Թուրքիայում, ամենայն հավանականությամբ, ամեն բան որոշելու է միայն մի մարդ՝ նախագահը:

– Որքանո՞վ են Հայաստանում այսօրվա քաղաքական օրակարգը և մեր շուրջը զարգացող գործընթացները, մասնավորապես Աֆրինում և Արևելյան Ղուտայում ծավալվող իրադարձությունները, Ալիևի հայտարարությունը՝ Երևանը վերցնելու մասին, համահունչ իրար։ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը կենտրոնացել են մասնավորապես վարչապետի ընտրության օրակարգի շուրջ։

– Հայաստանում քաղաքական օրակարգ չկա: Քաղաքական կյանքը Հայաստանում խիստ պրիմիտիվ է և խիստ ներհայեցողական: Արտաքին ընկալում արտաքին աշխարհի՝ եթե անգամ դա մերձավոր հարևանությամբ է, Հայաստանում չկա: Ղուտայի հետ Երևանը իրոք ոչ մի կապ չի կարող ունենալ: Սիրիական իշխանությունը իր վերահսկողության տակ է վերադարձնում անարխիայի մեջ ընկղմված այդ տարածքը: Ինչ վերաբերում է Աֆրինին, ապա դա առավել մեծ պատկերի մի հատվածն է: Թուրքիան քրդերին թուլացնելով է զբաղված, հետո Հայաստանի հերթն էլ կգա: Ալիևի հայտարարությունն անհրաժեշտ է դիտարկել այս համատեքստում: Բայց կարծեմ՝ դա էլ Երևանում մեծ տագնապ չառաջացրեց: Հայկական հասարակության թմրած մեծամտության ևս մեկ դրսևորում, որ անչափ վտանգավոր է: Ինչ վերաբերում է վարչապետի ընտրությանը, ապա չեմ կարծում, թե մեծ անակնկալներ լինեն: Բայց որ դա շատ կարևոր հարց է՝ անվիճելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում