Վիեննայում այսօր տեղի ունեցած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն էին տարածել:
Համաձայն այդ հաղորդագրության՝ նախագահները համաձայնել են թափ հաղորդել ԼՂՀ հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Սերժ Սարգսյանն ոև Իհամ Ալիևը նաև պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:
168.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվել է, թե ի՞նչ է նշանակում «թափ հաղորդել ԼՂՀ հետագա բանակցություններին»: Ի պատասխան Տ. Բալայանն ասել է. «Ինչ-որ գրված է, դա էլ նշանակում է՝ որոշել են թափ հաղորդել՝ ինտենսիֆիկացնել»:
Մանրամասները՝ 168.am-ում









































