Սոմալի է ժամանել 41-ամյա մի կանադացի, որը, ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը, դարձել է վերջին 22 տարում այդ երկիր ժամանած առաջին զբոսաշրջիկը: Մայքլ Սպենսեր Բաունը երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում մի քանի օր է անցկացրել:
Մոգադիշոյի միջազգային օդանավակայանի աշխատակիցները շատ են զարմացել, երբ Բաունը հայտնել է իր այցի նպատակը: Նշենք, որ ավիահաղորդացական հանգույցը 2013 սկսել է ավելի ակտիվ աշխատել նախորդ տարիների համեմատ: 2011-ին այն օրական երեք չվերթ էր սպասարկում, իսկ այժմ՝ մինչև 40:
Թե ինչ տպավորություն է թողել երկիրը Բաունի վրա՝ չի հաղորդվում: Կանադացին աշխարհում շրջագայության մեծ փորձ ունի: Նախկինում նա եղել է 150 երկրներում: Թե ինչ պատճառով են Սոմալիում համարում, որ կանադացին 22 տարում առաջին զբոսաշրջիկն է՝ չի հստակեցվում: Հայտնի է, որ վերջին ժամանակներում երկիր են այցելել նաև այլ ճանապարհորդներ: Վերջինը 2013-ի օգոստոսին եղել է լրագրող Օրհան Ջեմալը:









































