Էրդողանն ասել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով զորքեր է ուղարկել Սիրիա, սակայն փոխարենն աջակցություն չի ստացել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՆԱՏՕ-ին` Սիրիայում քրդական մարտիկների դեմ թուրքական ռազմական գործողությանը չաջակցելու համար:
«Հե՜յ, ՆԱՏՕ, որտե՞ղ ես»,- ասել է Թուրքիայի նախագահը և մեղադրել դաշինքին՝ երկդիմի քաղաքականության համար:
Էրդողանն ասել է, որ Թուրքիան դիմել է ՆԱՏՕ-ին՝ հակամարտության գոտի զորքեր է ուղարկելու խնդրանքով, սակայն աջակցություն չի ստացել:










































