Իտալիան 20 մլն եվրո կհատկացնի Սարդինիայում «Կլեոպատրա» փոթորկի պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքների վերացման համար: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Էնրիկո Լետան՝ փոխացնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ նախարարների խորհուրդն արտակարգ հանդիպում էր անցկացրել, որի արդյունքներով ընդունվել էր որոշում Սարդինիայում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Իտալիայի վարչապետը մտադիր է մոտ օրերս տարածաշրջան այցելել: Նա ստեղծված իրավիճակն ազգային ողբերգություն է անվանել:
Սարդինիայում ջրհեղեղի հետևանքով երկու օրում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 17 մարդ: Մեկ մարդ անհետ կորած է համարվում: Իրավիճակն առայժմ բարդ է Օլբիա-Տեմպիո և Նուորո նահանգներում, որտեղ տարերային աղետը խաթարել է ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունը, փակ են դպրոցները:
Սարդինիայի ինքնավար տարածաշրջանի մայրաքաղաք Կալյարիի օդանավակայանի աշխատանքում նկատվում են խափանումներ:
Հռոմում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն ԶԼՄ-ները հայտնում են Տիբրի մակարդակի բարձրացման մասին և ամպրոպի ուղեկցությամբ տեղատարափ անձրևներ կանխատեսում առաջիկա օրերին:









































