Իսրայելի՝ որպես հրեական և դեմոկրատական հանրապետության գոյությունը ճանաչում է իսրայելյան արաբների կեսից պակասը:
Այդպիսի տվյալներ են արտացոլված երկու տարին մեկ անց կացվող «Հրեաների և արաբների հարաբերությունների ինդեքս» հետազոտության արդյունքներում: Հետազոտությունն իրականացնում է հայտնի սոցիոլոգ Սամի Սամոխան:

Հետազոտության տվյալների համաձայն՝ արաբների 49.1% -ը ճանաչում է հրեական և ժողովրդավարական հանրապետության գոյության լեգիտիմությունը: 2015-ին այս հարցին դրական պատասխան է տվել հարցվողների 53.6% -ը: Իսրայելի գոյության իրավունքը, ընդհանուր առմամբ, ճանաչել է հարցվողների 58.7%-ը (նախորդ հարցման ժամանակ այդ ցուցանիշը 65,8 է եղել): Պետության գոյության իրավունքը, որտեղ հրեաներն ազգային մեծամասնություն են, ճանաչել է հարցվողների 36.2% (նախորդ հարցում ժամանակ՝ 42.7%):











































