«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը պատրաստվում է համալրել իր թիմի կազմն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Շոտլանդացի մասնագետի կարծիքով անհրաժեշտ է հզորացնել թիմի պաշտպանական և միջին գծերը՝ ակումբին նախկին ուժն ու հաղթողի հոգեբանությունը վերադարձնելու համար:
Բրիտանական մամուլի փոխանցմամբ՝ Մոյեսի նշակետում են հայտնվել Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներ Մարկո Ռոյսն ու Նևան Սուբոտիչը, «Պորտու»-ի խաղացող Էլյակիմ Մանգալը և «Էվերթոն»-ի գույները պաշտպանող Լեյթոն Բեյնսը:
Այս խաղացողների տրանսֆերների ձեռքբերման նպատակով «Յունայթեդ»-ը պատրաստ է 120 մլն եվրո ծախսել:








































