Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վստահ է, որ Իրանի միջուկային զենքն ուղղված կլինի առաջին հերթին Արևմուտքի, այլ ոչ թե հրեական պետության դեմ՝ հաղորդում է ZDF հեռուստաալիքը:
«Իրանը հատուկ ստեղծում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որպեսզի դրանց գործողության շառավիղի տակ հայտնվեն ԱՄՆ-ը և Եվրոպան»,- հայտարարել է Նեթանյահուն:
Նրա խոսքով՝ այն պահին, երբ ամենաքիչը կսպասվի, իրանական ռումբերը կընկնեն գերմանական քաղաքների վրա:
Հարկ է նշել, որ Իսրայելի կառավարության ղեկավարը իրանական միջուկային խնդրի հարցով բանակցությունների վերսկսման պահից մտավախություն է արտահայտում, որ Իրանի հետ «վատ գործարքը» կհանգեցնի միջուկային պատերազմի: Իրանի և միջազգային «վեցյակի» բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա նոյեմբերի 20-ին:









































