Կոլումբիայի ոստիկանությունը երկրում անցկացված 9 օպերացիաների ընթացքում ընդհանուր առմամբ առգրավել է ավելի քան 2,3 տոննա կոկաին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով լատինաամերիկյան ԶԼՄ-ներին:
Իշխանությունների տվյալներով՝ օպերացիաները անցկացվել են առափնյա Կաուկա ու Վալյե-դել-Կաուկա արևմտյան դեպարտամենտներում: Ընդհանուր առմամբ, ոչնչացվել են 17 գաղտնի լաբորատորիաներ, որտեղ արտադրվել է արգելված ապրանքը, առգրավվել է նաև 150 տոննա քիմիական նյութ, որոնք անհրաժեշտ են եղել կոկաինի արտադրման համար:
2012թ. Կոլումբիայում կոկա բույսի ցանքատարածությունների մակերեսը կրճատվել է 25 տոկոսով մինչև 48 հազար հա՝ 2011-ի 64 հազար հա-ի դիմաց: Դա ամենազգալի նվազումն է 2001-ից ի վեր, ասվում է ՄԱԿ-ի թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի վարչության ն զեկույցում:











































