Փրինսթոնի համալսարանում մինինգիտի համաճարակը կանխելու համար կօգտագործեն ԱՄՆ-ում հավանության չարժանացած պատվաստանյութ:
Համալսարանում հայտարարել են, որ դեկտեմբերին ու փետրվարին մինինգիտի B տիպի մանրէի դեմ պատվաստանյութ կտրվի համալսարանի աշխատակիցներին, ինչպես նաև բոլոր ուսանողներին ու շրջանավարտներին, որոնք ապրում են ուսանողական հանրակացարաններում:
Ավելի վաղ ԱՄՆ հիվանդությունների պրոֆիլակտիկայի ու վերահսկման կենտրոնը հայտարարել է մինինգիտի պատվաստանյութի ներմուծման մասին, որը հավանության էր արժանացել Եվրոպայում ու Ավստրալիայում, սակայն ոչ ԱՄՆ-ում:
2013թ. Փրինսթոնի համալսարանում արձանագրվել է մինինգիտով հիվանդացության 7-րդ դեպքը:









































