Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

«Ծռությունից» անդին. ո՞րն է ելքը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ծավալուն հոդվածով հանդես է եկել «Իրատես» թերթում` վերլուծելով «Ելք» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակը երկրում ընթացող քաղաքական զարգացումների համատեքստում: Ինքնին ողջունելի է, թեկուզև, ցավոտ խնդիրների հրապարակայնացումը, ինչը, թերևս, միակ արդյունավետ միջոցն է` առկա խնդիրները լուծել քաղաքական հարթության վրա` կոմպրոմիսների ու բանավեճերի միջոցով:

Քաղաքական այս նոր մշակույթն ու բազմակարծության հատկանիշն է, որ «Ելք»-ին շահեկանորեն տարբերում են խորհրդարանական մյուս անձնակենտրոն, ավտորիտար սուբյեկտներից: Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի Արամ Սարգսյանը հանգամանալից անդրադառնար «Ելք» դաշինքի` այլընտրանք դառնալու սեփական տեսլականին, ինստիտուցիոնալ մեխանիզմներին. դա, անշուշտ, ավելի արժեքավոր և պակաս հռետորական կդարձներ նրա հոդվածը: Մյուս կողմից` մեկ հրապարակումը չի կարող պատասխաններ տալ բոլոր հարցերին, մանավանդ, որ Արամ Սարգսյանն ավելի շատ պատասխանել է դաշինքին հասցեագրված մեղադրանքներին, քան խոսել է ապագայի ծրագրերի, տեսլականի մասին:

Արամ Սարգսյանի հոդվածի մեխը, մեր կարծիքով, դասական ընդդիմության ճշգրիտ բանաձևն է, որի հետ դժվար է չհամաձայնել: «Ընդդիմություն համարվելու համար «Ելք»-ը կհամաձայնի՞, որ միայն զենքով կա հային փրկություն, ու ընդդիմադիրը ոչ թե ազատության մեջ գաղափարական պայքար է վարում, այլ՝ կամ բանտում է լինում, կամ ընդհատակում: Սա՞ է ընդդիմության չափանիշը: Եվ` զենքի՞ կոչի ժողովրդին, որ համարվի հերո՞ս: Ինչո՞ւ են համառորեն «Ելք»-ին պարտադրվում կամ հորինված, կամ սխալ կարծրատիպեր, որ ժամանակի մեջ քանիցս ապացուցել են իրենց անհեթեթությունն ու անարդյունավետությունը, եթե ոչ վտանգավորությունը»,- գրել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:

Մի կողմից՝ խրախուսելի է, որ Սարգսյանն իսկապես խիզախել է հակադրվել ընդդիմության մասին լյումպենի դեգրադացված պատկերացումներին` «Ելք»-ը, ըստ էության, սահմանազատելով «ծռության» դրսևորումներից, մյուս կողմից` դաշինքն ակնհայտորեն չի կարողանում ձերբազատվել անձնավորված թիրախավորման ծուղակից` ակամայից տեղավորվելով լյումպենի սահմանած օրակարգի և չափանիշների շրջանակներում: Հենց այս կետում էլ որոշակի հակասականություն է առաջանում Արամ Սարգսյանի հոդվածում: «Լավ, 2017-ին եղավ ընտրություն ու իրավականորեն ՀՀԿ-ինն են իշխանություն կազմելու իրավունքները` իբրև քաղաքական մեծամասնություն: Բայց դա նշանակո՞ւմ է, որ ընդդիմությունն իրավունք չունի մինչև նոր ընտրություններ հայտարարելու՝ եթե հասարակությունն ուզում է իշխանությունից ազատվել (առավել ևս, որ 10-20000-ը ծախսվել-գնացել է դեռ անցած ապրիլին), միակ ճանապարհը քաղաքացիական ակտիվությունն է ու լայն զանգվածների մասնակցությունը պայքարին»,- հռետորական հարցադրում է անում Արամ Սարգսյանը` նկատելով, թե «Ելք»-ին չի ներվում, որ համարձակություն ունի ժողովրդին իր այլընտրանք լինելու կարողությունը ներկայացնել: Այս հարցում չենք կիսում Արամ Սարգսյանի կարծիքը, որովհետև դաշինքը քննադատվում է հենց այն բանի համար, որ այլընտրանքային իրական երկարաժամկետ օրակարգ ձևակերպելու փոխարեն` տրվում է «Սերժ, հեռացիր»-ի փակուղային գայթակղությանը, մանավանդ, որ «իրավականորեն ՀՀԿ-ինն են իշխանություն կազմելու իրավունքները»:

«Գործող նախագահի վարչապետությանը դեմ լինելու հարցում «Ելք»-ում տարաձայնություն չկա»,-իրավացիորեն նկատում է Արամ Սարգսյանը: Սա արդեն «Ելք»-ի ընդդիմադիր լինելու իրական հատկանիշ է, և դաշինքը բնավ անհրաժեշտություն չունի պարտադիր հանձնել ընդդիմություն լինելու լյումպենի թեստը` փողոցային պայքարում «Սերժ, հեռացիր» արհեստական, անիրական գերնպատակի վրա մսխելով իր արժեքավոր ռեսուրսը: Այն, որ այսօր «Ելք»-ը կանգնած է դասական ընդդիմության և լյումպենի պարտադրած էպատաժի միջև ընտրություն կատարելու երկընտրանքի առջև` մամուլի կամ փորձագիտական շրջանակների հորինվածքը չէ: Մեծ հաշվով` պայքար է գնում ընդդիմության հին ու նոր ընկալումների միջև և ելքն ավելի տեսանելի կլինի, եթե գտնվեն ռացիոնալ լուծումներ: Բազմակարծությունն ինքնին զարգացման բանաձև է, երբ դա դարձվում է դաշինքի ինստիտուցիոնալ արժեք, հիմք` մերժելով մեկքայլանոց պրիմիտիվ լուծումներն ու պոպուլիզմը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում