«Հանուն Հայաստան պետության» ճակատը վաղը հանրահավաք է իրականացնելու՝ կանխելու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, Հայաստանի ինքնիշխանության վերականգնման հարց է դնելու, ինչպես նաև բարձրաձայնելու է քաղբանտարկյալների հարցը։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Կարապետ Ռուբինյանի հետ:
«Պայքարելու համար երբեք ուշ չէ, չենք ասում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը թիվ մեկ խնդիրն է: Ինքն իր առջև այդ խնդիրը վաղուց է դրել: Սերժ Սարգսյանը որևէ դրածոի չի կարող վստահել իր քաղաքական կարիերան, որովհետև նրա շրջապատը իշխանատենչ է: Մենք մոտենում ենք Սերժ Սարգսյանի հորինած մոդելի իրագործմանը»,-նկատեց Ռուբինյանը:









































