Sunday, 05 07 2026
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»

ԲՀԿ-ի շտաբում թղթախաղով տարված երիտասարդների կռվի արդյունքում մարդ է սպանվել

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ ավարտվել է Սարիբեկ Հարությունյանի գործի դատավարությունը:

34-ամյա Սարիբեկ Հարությունյանը 2012 թվականի ապրիլի 17-ի երեկոյան գնացել է ԲՀԿ-ի՝ Արաբկիրի 19 փողոցում գտնվող շտաբ՝ ժամանակ անցկացնելու:
Այդ շտաբում է եղել նաև Ժորա Կարապետյանը:

Սարիբեկը, Ժորան ու ևս երկու երիտասարդ թղթախաղով են զբաղվել, մի քանի հոգի հեռուստացույցով ֆուտբոլ են դիտել:

Ըստ վկաների՝ թուղթ խաղացողներից՝ Սարիբեկը խաղաթղթերը դասավորելու հետ կապված՝ վիճաբանել է Ժորայի հետ: Սկսել են գոռգոռալ: Բոլորը շտաբից դուրս են եկել:

Ժորան ու Սարիբեկն առանձնացել են ու խոսելով քայլել դեպի մոտակա խանութը:

Դատարանը հաստատված է գնահատել, որ խանութի մոտ Սարիբեկի ու Ժորայի վիճաբանությունը վերածվել է կռվի: Սարիբեկը բռունցքով հարվածել է Ժորայի գլխին ու դեմքի շրջանին:

Ժորա Կարապետյանը վայր է ընկել:

Կռվի պահը նկարագրած ականատես վկայի, ներկայումս հանգուցյալ Զ. Մելքոնյանի նախաքննական ցուցմունքով՝ երբ Սարիբեկը բռունցքով ուժգին հարված է հասցրել Ժորայի գլխի ձախ կողմին՝ ականջի մոտ, Ժորա Կարապետյանը «կարծես նոկաուտի ենթարկվածի պես մի քանի քայլ հետ գնալով՝ փայտի պես մեջքի վրա ընկել է գետնին»:

Ժորային տարել են մոտակա տուն, ուշքի են բերել: Հետո նա ընկերների հետ դուրս է եկել այդ տնից:

Ընկերների ասելով՝ Ժորային տարել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, բայց Ժորան հրաժարվել է իջնել մեքենայից: Պահանջել է իրեն տուն տանել: Տարել են:

Բայց տուժողի վիճակը գնալով վատացել է: Նրան տեղափոխել են նույն՝ վիրաբուժության ինստիտուտը: Վիրահատել են գլուխը: Մի քանի օր Ժորա Կարապետյանը գիտակցության չի եկել ու մահացել է:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ժորա Կարապետյանի մահը վրա է հասել գլխուղեղի կարևորագույն կենսական ֆունկցիաների խանգարումից՝ գանգուղեղային փակ, բութ վնասվածքներ ստանալու հետևանքով:

Դատաբժշկական կրկնակի փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի մահվան հետ անմիջական կապ ունեն բերանի ու ձախ քունքային շրջանում ներդրված ուժերը:

Փորձագետի ցուցմունքով՝ չի բացառվում, որ մահացու վնասվածքները պատճառվեին բռունցքի հարվածով:

Սարիբեկ Հարությունյանը նախաքննության և դատաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է նաև, որ Սարիբեկ Հարությունյանին 2012 թվականի ապրիլի 19-ին ոստիկանության բաժնում ապօրինի պահել են անազատության մեջ: Զրկել են իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից: Ապա խոչընդոտել են փաստաբանի աշխատանքին: Վկաների միջև առերեսում է կատարվել առանց նրանց ցուցմունքներում հակասություններ լինելու: Բայց առերես հարցաքննություն չի կատարվել մեղադրյալի դեմ ցուցմունք տված անձի հետ: Քրեական գործի նյութերի զգալի մասը գրված է անընթեռնելի կամ դժվար ընթեռնելի ձեռագրով:

Այս ամենն ի մի բերելով՝ դատարանն արձանագրել է, որ Սարիբեկ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում իրականացված մի շարք գործողություններ կատարվել են քրեադատավարական օրենքի խախտմամբ:

Սակայն, ըստ դատարանի, այդ խախտումներն այնքան էական չեն եղել, որ ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի ճանաչվեն:

Դատարանը հարկ է համարել նախաքննական խախտումներն ու բացթողումները «վերացնելու, հետագայում համանման դեպքերի տեղիք չտալու նպատակով կայացնել լրացուցիչ որոշում և ուղարկել համապատասխան պաշտոնատար անձանց քննարկմանը»:

Ընդհանուր իրավասության դատարանը Սարիբեկ Հարությունյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, որի հետևանքով տուժողը մահացել է:

Դատարանը հաշվի է առել, որ Սարիբեկ Հարությունյանի խնամքին երկու անչափահաս երեխա կա՝ 8 և 7 տարեկան:

Սարիբեկ Հարությունյանը դատապարտվել է 7 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2012 թվականի ապրիլի 27-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում