Լիվերպուլյան քառյակի երգերը դարձյալ հնչում են ամբողջ երկրով մեկ՝ ավտոմեքենաներում, ռադիոյով ու հեռուստատեսությամբ: Հետևելով իրենց ծնողներին՝ կուլտային քառյակի ստեղծագործությամբ է տարվում ճապոնացի երիտասարդությունը՝ հայտնումէ ITAR-TASS-ը:
Ինչպես հայտարարել է երաժշտական վարկանիշային «Օրիկոն» ընկերությունը, վաճառքի ընդամենը 1 շաբաթում համազգային հիթ-շքերթում երրորդ տեղն է զբաղեցրել The Beatles-ի երգերի ալբոմը՝ 36 տարում առաջին անգամ:
Այն հիմնված է այն ելույթների վրա, որոնցով խումբը 1960-ականների առաջին կեսին հանդես է եկել բրիտանական BBC ռադիոկորպորացիայում:
2 ձայնասկավառակներից կազմված հավաքածուում՝ On Air-Live At The BBC Volume 2, ընդգրկված են 23 ավելի վաղ չհրապարակված ստուդիական ձայնագրություններ: Դրանք ուղեկցված են The Beatles-ի անդամների պատմություններով ու BBC-ի աշխատակիցների երկխոսություններով:
Մեկ շաբաթում Ճապոնիայում վաճառվել է այդ հավաքածուի 26 հազար օրինակ:











































