Երեկ Վաշինգտոն և Իլինոյս նահանգներին հարվածած տոռնադոյից հետո տուժած բնակիչներն իրենց անհետացած իրերը կարող են գտնել Facebook սոցիալական ցանցի միջոցով:
Արժեքավոր դպրոցական լուսանկարները, անփոխարինելի ընտանեկան լուսանկարները, կարևոր փաստաթղթերն ու վկայականները հայտնաբերվել են տեղացիների կողմից ու տեղ են գտել էջում, որը դարձել է տարերային աղետի «թվային հուշարձան»: Բնության տարերքը խլել է առնվազն 8 կյանք: Կան մի քանի տասնյակ տուժածներ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Շատ լուսանկարներ ու փաստաթղթեր հարյուր մղոն ճանապարհ են անցել քամու հետ: Դրանք կարելի է գտնել Found items from the Washington Illinois and Diamond Illinois Tornadoes էջում:









































