Հայտնի «Աստղային պատերազմներում» ջեդայ Լյուկ Սքայուոքերին մարմնավորած դերասան Մարկ Հեմիլն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում: Այս մասին հայտնում է Star Wars-ի թվիթերյան պաշտոնական էջը:
Աստղի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև եռերգության մեջ Հեմիլի գործընկերները՝ Հան Սոլոյի դերակատար Հարիսոն Ֆորդը և ռեժիսոր Ջորջ Լուկասը: Միջոցառմանը 2 500 հանդիսատես է ներկա եղել:
Congratulations, @HamillHimself. #JediDay pic.twitter.com/YmUFAHcC2f
— Star Wars (@starwars) March 8, 2018
Ֆորդն ափսոսանք է հայտնել, որ այդ օրն իրենց կողքին չէ դերասանուհի Քերի Ֆիշերը, ով «Աստղային պատերազմներում» մարմնավորել է արքայադուստր Լեային:
«Այսօր, երբ ես մտորեցի, շատ ափսոսացի, որ մեզ հետ չէ մեր եռյակի ևս մեկ անդամ: Ես զգում եմ նրա ներկայությունը, մենք նրան շատ ենք կարոտում»,- հայտարարել է դերասանը:
Քերի Ֆիշերը մահացել է 2016 թ. դեկտեմբերի վերջին:
“They spelled it right!” –@HamillHimself #JediDay pic.twitter.com/IyCjX4ijyM
— Star Wars (@starwars) March 8, 2018









































