Ծեր մարդիկ հաճախ են հիշողության հետ խնդիրներ ունենում, մոռանում ամենապարզ բաները՝ հիշողության կենտրոնն ուղեղի մեծ կիսագնդին կապող կեղևի ակտիվության նվազման պատճառով, ասվում է Neuron ամսագրի հոդվածներից մեկում:
«Մենք դեռ համարյա ոչինչ չգիտենք այն մասին, թե ծերությունն ինչպես է անդրադառնում մարդու ուղեղի և դրա այն մասերի վրա, որոնք պատասխանատու են հիշողությունների կազմավորման և վերարտադրման վրա: Օրինակ, մեր հետազոտությունները ցույց են տվել, որ հիշողության ոչ բոլոր տեսակներն են «ծերանում» նույն կերպ: Մասնավորապես, տարածական հիշողությունը շատ ավելի դանդաղ է ընթանում, քան տարբեր օբյեկտների մասին հիշողությունները»,- ասում է Դեյվիսի Կալիֆորնիայի համալսարանից Զաքարիա Ռին:
Երբ մարդն սկսում է ծերանալ, վատանում է ուղեղի աշխատանքը. Տարեց կանայք և տղամարդիկ ավելի դժվար են հիշում նոր ինֆորմացիան , քան երիտասարդները և հաճախ չեն կարողանում հիշել բաներ, որ իմացել են ամբողջ կյանքում:
Այս ամենի պատճառները դեռևս ամբողջությամբ հայտնի չեն գիտնականներին: Նրանցից ոմանք կարծում են, որ հիշողության վատթարացումը Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլերի զարգացման արդյունք է, մյուսները ենթադրում են, որ դա պայմանավորված է նրանով, որ հիպոկամպուսում՝ մարդու հիշողության կենտրոնում, 60-70 տարեկանում գոյություն չեն ունենում կենդանաբանական բջիջներ, ինչն էլ աստիճանաբար հանգեցնում է հիշողության վատացմանը:









































