ԱՄՆ-ը այլընտրանքային հնարավորություններ է փնտրում սիրիական քիմիական զենքը ոչնչացնելու համար՝ լրագրողներին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ իրենք քիմիական զենքի ոչնչացման անհրաժեշտ մեթոդների, այլընտրանքային հնարավորությունների հարցով շարունակում են համագործակցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության, ՄԱԿ-ի, միջազգային գործընկերների հետ:
«Մենք, ինչպես նախկինում, գոհ ենք սահմանված ժամկետների պահպանումից»,- ասել է Պսակին:









































