Իրաքի իշխանությունները ի կատար են ածել 12 մարդու հանդեպ կայացրած մահապատիժը, որոնք մեղադրվել են ահաբեկչության մեջ՝ հաղորդում է Interfax-ը:
«Երեկ մենք մահապատժի ենք ենթարկել 12 հանցագործների: Նրանք բոլորն Իրաքի քաղաքացիներ են, որոնց մեղավոր են ճանաչել ահաբեկչության մեջ»,- ասել է Իրաքի դատական իշխանությունների ներկայացուցիչը:
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա ընթացքում Իրաքում ընդհանուր առմամբ մահապատժի է ենթարկվել 144 մարդ, որոնցից 42-ը մահապատժի են ենթարկվել հոկտեմբերին՝ մեկ շաբաթվա ընթացքում:











































