Գրիգորի Լեպսը ուրախացրել է երկրպագուներին իր անձնական միկրոբլոգում հրապարակելով իր 16-ամյա դստեր՝ Եվայի նկարը։ Արտիստի բաժանորդները ապշել են աղջկա և հոր նմանությունից։ «Հայրիկի աղջիկն է», «Եվան ձեր պատճենն է, Գրիգորի», «Երջանիկ կլինի,– այդպես են ասում, երբ աղջիկը հորն է նման»,– գրել են նրանք։
![]()
Երգչի միջնեկ աղջիկը, ինչպես և հայրը, իր կյանքը կապել է արվեստի հետ։ Ճիշտ է ոչ թե երաժշտության, այլ՝ թատրոնի։ Նա արդեն փորձում է իրեն որպես դերասանուհի։ Աղջիկը շատ է սիրում բեմը և հույս ունի, որ ապագայում հայտնի դրամատիկ դերասանուհի կդառնա։
Ճիշտ է, երբ Լեպսին հարցնում են, կցանկանար արդյոք ինքը, որ իր երեխաները գնային շոու բիզնեսի փշոտ ճանապարհով, դերասանը միշտ բացասական պատասխան է տալիս։










































