Կանադական խոշորագույն Տորոնտո քաղաքի քաղաքային խորհուրդը կողմ է քվեարկել, որպեսզի քաղաքապետ Ռոբ Ֆորդը զրկվի լիազորությունների մեծ մասից՝ հաղորդում է BBC-ն:
Քաղաքապետի բյուջետային և այլ լիազորություններ անցել են քաղաքապետի տեղակալին: 44-ամյա Ֆորդը, ով մտադիր է վիճարկել խորհրդի որոշումը, տվյալ իրավիճակն անվանել է «պետական հեղաշրջում»:
Տորոնտոյի քաղաքապետը նախկինում խոստովանել է, որ քաղաքապետի լիազորությունների կատարման ժամանակ գնել և ծխել է մարիխուանա: Ֆորդը խոստացել է հաջորդ ընտրություններին «բաց պատերազմ» սկսել քաղաքային խորհրդում իր հակառակորդների դեմ:










































