ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին և նրա կինը՝ Լինը, երկուշաբթի պատմել են, որ միասեռ ամուսնությունների թույլատրելիության մասին հարցը հակասություններ է առաջացրել իրենց երեխաների մեջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ նրանց ավագ դուստրը՝ հանրապետական Լիզ Չեյնին, ով առաջադրված է Վայոմինգ նահանգից ամերիկյան սենատում, հայտարարել է, որ կտրականապես դեմ է միասեռ ամուսնություններին: Չեյնիի կրտսեր քույրը՝ Մերին, 2012-ին Վաշինգտոնում միասեռ ամուսնություն է կնքել իր զուգընկերուհու՝ Հիթեր Փոյի հետ: Զույգը համատեղ դաստիարակում է Մերիի երկու երեխաներին:
Դիք Չեյնին և նրա կինը նշել են, որ այդ հարցը, որն իրենք երկար տարիներ լուծել են մասնավոր կերպով, ցավով նկատում են, որ տեղափոխվել է հանրային տիրույթ:
Ծնողներն ընդգծել են, որ Լիզը միշը հարգանքով ու սիրով է վերաբերվել իր քրոջ ընտանիքին:
ԱՄՆ-ում վերջին տարիներին զգալիորեն փոխվել է միասեռ ամուսնությունների հանդեպ ներքաղաքական իրավիճակը: Նահանգների մեծ մասը սահմանադրական կամ օրենսդրական արգելքներ են սահմանել միասեռ ամուսնությունների վրա, սակայն նման միությունները ճանաչող նահանգների թիվը վերջին մեկ տարում կրկնապատկվել է: Այժմ միասեռ ամուսնություններն օրինականացված են 14 նահանգներում և Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանում:









































