Էլինա Մազուրն իր նախկին ընկերուհու`Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի վերաբերյալ նոր վարկաբեկիչ տեղեկություններ է հավաքել, որոնք անվանել է «ջախջախիչ»:

Մազուրը հայտարարել է, որ Վիտալինան դավաճանել է Արմեն Ջիգարխանյանին: Այդ փաստը նա պատրաստվում է ապացուցել Դմիտրի Շեպալյովի «Նա սամոմ դելե» հաղորդման եթերում: Սակայն Մազուրը չգիտեր, որ դեմ առ դեմ հանդիպելու է Վիտալինային:

Դերասանի նախկին կինը, իմանալով, որ ընկերուհին մտադիր է ցնցող հայտարարություն անել եթերում, համաձայնել է մասնակցել ծրագրին: Այսօր երեկոյան առաջին ալիքի հեռուստադիտողները կտեսնեն, թե ինչի կհանգեցնի երկու երդվյալ ընկերուհիների հանդիպումը, և թե ճշմարտությունն ում կողմից է:




































