Վաշինգտոնը համագործակցելու է այլ երկրների իշխանությունների հետ՝ կանանց նկատմամբ խտրականության դեմ պայքարի և մարդու իրավունքների ոտնահարման հարցերով: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը:
«ԱՄՆ-ն մտադիր է աշխատել իշխանությունների և գործընկերների հետ, որպեսզի բոլոր երկրներում թույլատրվի կանանց բարգավաճել և իրացնել իրենց իրավունքները»,- նշել է նա:
Ամերիկյան արտաքին քաղաքականության գործակալության ղեկավարն անհեթեթ է համարում այն փաստը, որ 21-րդ դարում աշխարհի բոլոր կանանց մեկ երրորդն այս կամ այն կերպ առնչվում է սեռական բռնությունների: Նա նաև նշում է, որ որոշ երկրենում կանայք անգամ զրկված են մարդու իրավունքներից, հասարակությունը խոչընդոտում է նրանց ներդրում ունենալ տնտեսության զարգացման մեջ և անտեսում է խտրականության դեմ պայքարի համար նախատեսված օրենքները:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հայտարարել էր, որ կանանց խտրականությունն ու շահագործումը ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների ոլորտում ամենամեծ խնդիրն է:












































