Օրերս Մադոննային նկատել են իր երկու աղջիկների ընկերակցությամբ՝ Նյու Յորքի փողոցներով զբոսնելիս։

58-ամյա աստղը վանդակավոր նորաձև վերարկուով է եղել, լայնեզր գլխարկով, սպիտակ սվիտերով և ոճային տաբատով։ Նրանից ետ չէին մնում նաև նրա որդեգրված աղջիկները։
Աղջիկները մուգ գույնի կարճ կիսաշրջազգեստներ էին հագել, երկնագույն կարճ արհեստական մուշտակներ և գլխներին կապված՝ ոճային գլխաշորեր։

Զբոսանքի ժամանակ Մադոննան առանց շպարի է եղել։ Նա նախընտրել է ծածկել դեմքը արևապաշտպան ակնոցներով։









































