Սիրիական «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Սիրիայում ռուսական ռազմատրանսպորտային «Ան -26» ինքնաթիռի ոչնչացման համար: Այս մասին հաղորդում է լիբանանյան Ad-Diyar թերթը:
Զինվորները վստահեցնում են, որ գնդացիրներից կրակ են արձակել ինքնաթիռի վրա, երբ այն վայրէջք էր կատարում: «Ջեյշ ալ-Իսլամ»-ի հաղորդմամբ՝ դա Արևելյան Ղուտայում կառավարական ուժերի իրականացրած գործողություններին ուղղված պատասխան հարձակում էր:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին ռուսական ինքնաթիռը սիրիական օդանավակայանում վթարի էր ենթարկվել: Ավիափոխադրամիջոցում գտնված բոլոր՝ 32 անձիք զոհվել են: ՌԴ ՊՆ-ում տեղեկացրել են, որ նրանց շարքերում են եղել 27 ռուս սպաեր: Ռուսական կողմը բացառել է օդանավի կործանումը և որպես վթարի նախնական պատճառ նշել տեխնիկական անսարքությունը:









































