Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Ավստրիայի արտգործնախարար Միշել Սպինդելեգերի հետ ունեցած հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է նաև Թուրքիայի եվրաանդամակցության թեմային: Ըստ թուրքական Anadolu լրատվական գործակալության`Քլինթոնը նշել է, որ Վաշինգտոնն աջակցում է Անկարայի եվրամիութենական կողմնորոշմանը. «Թեև մենք քվեարկության իրավունք չունենք, բայց եթե լինեինք Եվրամիության անդամ, անշուշտ, Թուրքիայի անդամակցության զորեղ կողմնակիցը կլինեինք»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: