Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի քառորդ եզրափակչի պատախան խաղում «Արթիկը» հյուրընկալվելիս 83-57 հաշվով հաղթել է «Ինժեներին» և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Արթիկի» նորեկ Անդրեյ Կոնստանտինովը: Նա վաստակել է 33 միավոր:
Կիսաեզրափակչում «Արթիկը» կմրցի «Գրանդ սպորտ»-ՖԻՄԱ զույգի հաղթողի հետ: