Երևանի քաղաքապետարանը Արամի փողոցում կտեղադրի Արամ Մանուկյանի արձանը:
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ ԳևորգՕրբելյանը:
2017 թվականի հունիսի 19-ին քաղաքապետի կողմից բաց մրցույթ է հայտարարվել, որի համաձայն հուշարձանը պետք է մարմնավորի հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական և հասարակական գործիչ Արամ Մանուկյանի կերպարը, արտահայտի նրա ազգային-գաղափարական արժեքը:
Մրցութային հանձնաժողովի սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հաղթող է ճանաչվել Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած գործը:
Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի Արամի և Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում:
Արձանը կտեղադրվի Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի տոնակատարության շրջանակում: