ԱՄՆ նախագահի դուստրը շարունակում է զարմացնել իր նրբագեղ հագուստներով։ Վերջերս նա Վաշինգտոնում կայացած ամենամյա հասարակական Gridiron Club ընթրիքին ներկայացել է շքեղ զգեստով։ Այս միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ բարձր խավի ներկայացուցիչները։

Հատուկ այս իրադարձության համար նա երեկոյան շքեղ զգեստ էր ընտրել՝ Carolina Herrera-ի հավաքածուից։

Երեկոյից հետո նա իր Instagram-ում մի քանի լուսանկար է տեղադրել իր ամուսնու՝ Ջարեդ Քուշների ընկերակցությամբ։

Ինչպես ավելի ուշ հաջողվել է լրագրողներին պարզել, այս սև ու սպիտակ զգեստի արժեքը 7790 ԱՄՆ դոլար է։




































