Անաստասիա Վոլոչկովայի նախկին վարորդ և օգնական Ալեքսանդր Սկիրտաչը, ով մեղադրվում է բալետի պարուհու փողերով խարդախություններ անելու մեջ և այժմ պատիժն է կրում մոսկովյան բանտերից մեկում, պատմել է վերջինիս ֆինանսական վիճակի մասին:
Սկիրտաչի խոսքով` արտիստուհին ունի 111,8 մլն ռուբլի արժողությամբ մեկ բնակարան Մոսկվայում, 56,8 մլն արժողությամբ` Սանկտ Պետերբուրգում, 21 մլն ռուբլիանոց բնակելի տուն` Մոսկվայի արվարձաններում և ևս 22 բնակարան`Աստրախանում:

Սկիրտաչը հրապարակել է նաև պարուհու և նրա նախկին ամուսնու`բիզնեսմեն Իգոր Վդովինի միջև 2009 թվականին կնքված պայմանագիրը, որով վերջինս պարտավորվում է ապահովել արտիստուհու աղջկան և հոգալ ընտանիքի ամսական ծախսերը:
Վոլոչկովան չի վիճարկել փաստաթղթի իսկությունը, սակայն հրաժարվել մեկնաբանել դրա բովանդակությունը:









































