Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

«$60 մլն մսխելուց հետո որոշեցին մի գնացք ձեռք բերել. Կոնցեսիայի ավարտին ցույց են տալիս, որ ինչ-որ բան անում են»

«Երևան-Գյումրի գնացքի ներդրմամբ ուղևորափոխադրման ինքնարժեքը իջնում է, որը շատ մեծ, շատ լուրջ և կարևոր քայլ է։ Վերջապես 2008 թվականից հետո 60 միլիոն դոլարը մսխելուց հետո ինչ-որ քայլ կատարվեց, մի գնացք ձեռք բերվեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կապի և տրանսպորտի նախարարության երկաթուղու վարչության նախկին պետ, փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից շահագործման հանձնված Երևան-Գյումրի արագընթացին։


Նշենք, որ մարտի 2-ին ՀԿԵ-ն շահագործման հանձնեց նոր էլեկտրագնացք։ Մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին վերադառնալով մայրաքաղաք: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե:

Մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2,5 հազար դրամ:

Արսեն Մկրտչյանի խոսքով՝ վաղուց անհրաժեշտություն էր այս նոր էլեկտրագնացքը, որը բավական լուրջ մրցակից կլինի ավտոմոբիլային տրանսպորտին։

Մեր դիտարկմանը, թե ավտոմոբիլային տրանսպորտը ավելի մատչելի է, քան նոր արագընթացը, որը դեպի Գյումրի ուղղության համար 2500 դրամ է սահմանել, Մկրտչյանը արձագանքեց. «Այո, գինը բարձր է, բայց ավելի հարմարավետ է։ Ե՛վ հարմարավետ է, և՛ ապահով՝ հատկապես ձմռանը, երբ ճանապարհները փակվում են, խնդիրներ են առաջանում երթուղայինների համար։ Միևնույն ժամանակ, սակայն, Մկրտչյանի խոսքով՝ այս մի գնացքով խնդիր չի լուծվում։

«Մենք բոլորս էլ գիտենք, որ շարժակազմի մեջ ներդնելու համար 60 միլիոն դոլար է հատկացվել ներդրումային ծրագրից։ Ու թեև ներդրումային ծրագիրը շարժակազմի մասով ավարտվել է, և հայտնի չէ, թե այս նոր գնացքը ինչ միջոցներով է ձեռք բերվել՝ պարտքո՞վ, թե՞ այլ ճանապարհներով, չգիտեմ, բայց միայն երրորդ-չորրորդ գնացքի ձեռք բերման ժամանակ կարող ենք ասել, որ ինչ-որ քայլեր արվում են։ Ամեն դեպքում, սա, կրկնում եմ, կնպաստի ուղևորափոխադրման գնի ինքնարժեքի վրա։ Որքան շատ լինեն նոր գնացքները, այնքան բյուջեից հատկացվող սուբսիդավորումը ուղևորափոխադրման համար կնվազի։ Իսկ մենք գիտենք, որ տարեկան 1 միլիոն դոլարի չափով վնաս է լինում»,- ընդգծեց երկաթուղու վարչության նախկին պետը։

Արսեն Մկրտչյանի խոսքով՝ թեև չի հրապարակվում արագընթացի գինը, սակայն նմանատիպ գնացքները արժեն մոտ 2.5 միլիոն եվրո։ Նմանատիպ արագընթաց գնացքներ շատ կան Ռուսաստանում, Բելառուսում, թեև հիմա փորձ է արվում ներկայացնել, թե այդպիսին անգամ Ռուսաստանում չկա։ «Ինչևէ, սա այն դեպքն է, որ վատ բան ասել հնարավոր չէ։ Եթե անգամ չնչին հնարավորություն կա, պետք է էլի բերել նմանատիպ գնացքներ։ Ես գիտեմ, որ Սերգեյ Վալյոյից ոչ մի լավ բան սպասել պետք չէ, բայց սա լավ քայլ է։ Համենայնդեպս, փորձ է արվում ցույց տալ, որ ինչ-որ բան արվում է, քանի որ կոնցեսիայի ժամկետին քիչ է մնացել։ Հնարավոր է՝ կոնցեսիայի ավարտին ընդհանրապես մնայինք առանց որևէ գնացքի։ Սա այն փորձն է երբ փորձում են ցույց տալ, որ ինչ-որ բան ամեն դեպքում ուզում են անել»,- նշեց Մկրտչյանը։

ՀԿԵ ՓԲԸ-ի արհմիության ղեկավար Աշոտ Խլղաթյանի խոսքով՝ Երևան-Գյումրի արագընթացը մրցունակ չի լինի, քանի որ մրցունակ գին չի առաջարկում։ Եվ հետո, դրանցից ավելի լավերը երկու տարի է՝ Վրաստանում շահագործում են և շատ գոհ են։ «Իսկ մեր դեպքում ռուսները բերել տվել են, մերոնք էլ ուրախացել են, վարչապետը նստել գնացել է Գյումրի։ Ռեկլամ են անում, էլի, իրենց։ 2500 դրամը շատ թանկ է։ Ընդամենը պոպուլիստական քայլ է, իրենց են ռեկլամ անում, ոչ ավելի։ Փող լվալու յուրօրինակ ձև է։ Իսկ մեզ մոտ բերել, փուչիկները կախել վրան, գնում-գալիս են։ Էդ գնացքներից 10 տարի է՝ Ռուսաստանում շահագործում են։ Իսկ մեզ մոտ եկել՝ լավ հեքիաթներ են պատմում, որն էլ ձեռք է տալիս մեր իշխանություններին»,- նշեց Խլղաթյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում