ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները, սպառողի ահազանգի հիման վրա իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքում, Երևանի իրացման ցանցում հայտնաբերել են այսպես կոչված «ապագայի» սննդամթերք. «Մարիաննա» ապրանքանիշի 100 գ քաշով կաթնաշոռային պանիրների վրա որպես արտադրության օր նշված է եղել 09.03.2018թ:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին,հայտնաբերված կաթնաշոռային պանիրները հանվել են վաճառքից, իսկ արտարողին հանձնարարվել է ետ կանչել ամբողջ խմբաքանակը և պարզաբանել ստեղծված իրավիճակի պատճառները: Ըստ արտադրողի՝ տեղի է ունեցել մեխանիկական վրիպակ, ինչի համար այն հայցել է սպառողների ներողամտությունը: